«Google» որոնողական կայքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին «Doodle» (պատկեր կամ շարժապատկեր՝ կայքի սկզբնական էջում) նախաձեռնությանն է անրադարձել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ նախ «Google»-ը երբեք տխուր թեմաներով «Doodle» չի դնում, իսկ հետո քաղաքական խնդիրների չի սիրում անդրադառնալ:
«Տեսական հնարավորություն, իհարկե, կա, որ Գուգլը կփոխի։ Բայց ես լավատես չեմ։
ա. ամենակարևորը՝ սա պարզապես ստորագրահավաք է։ Ոչ ավել, ոչ պակաս։ Իհարկե, Քարդաշյաները երեկ սա գովազդեցին, ու շատ մարդ կներգրավվի։ Բայց սա չի նշանակում, որ Գուգլը ինչ-որ ձևով պարտադիր պետք է ուշադրություն դարձնի:
բ. Գուգլը, իմ տեսածով, երբեք տխուր թեմաներով դուդլ չի դնում։ Հանդիպել եմ նմանատիպ հրեաների պահանջի Հոլոքոստի վերաբերյալ, բայց էդ թեմայով դուդլ չեմ տեսել:
դ. Գուգլը քաղաքական պրոբլեմներ չի սիրում։ Եվ դժվար ուզենա հայ-թուրքական բանավեճի հարթակ դառնալ
ե. change.org կայքը որ գրում է, որ մնացել է այսքան ձայն՝ մինչև 150000, դա զուտ տեխնիկական հարց է։ Երբ այդքան հավաքվի, նոր թիվ կդնի՝ մինչև 200000։ Դա ոչինչ չնշանակող թիվ է»։