Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ժամանել է Մոսկվա՝ հաղթական զորահանդեսին մասնակցելու համար:
Ավելի վաղ պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Աբբասը, վայրէջք կատարելով Վնուկովոյի օդանավակայանում, իր ուրախությունն է հայտնել հրավերի համարու նշել, որ մասնակցելու է մայիսի 9-ի շքերթին:
Նրա խոսքերով, իր համար մեծ պատիվ է հարգել պատերազմի զոհերի հիշատակն ու իր երկրի մասնակցությունը հաղթական միջոցառումներին: