Հիշում եմ և պահանջում 

Ադամ Շիֆն և System of a Down-ը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման. Glendale News Press

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ու System of a Down ռոք խումբը կիսում են Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակը։ Այս մասին հայտնում է Glendale News Press-ը։



Մինչ երաժշտական խումբը ծրագրում է այս ամիս համերգային բեմերը կիրառել որպես հարթակ՝ հասնելու Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման, Ադամ Շիֆն այդ ուղղությամբ կիրառում է իր ազդեցությունը որպես օրենսդիր։



Ջանքերը համընկնում են Օսմանյան կայսրությունում իրականացված վայրագությունների մեկնարկի 100-րդ տարելիցի հետ։



Պարբերականը նշում է, որ նրանք ջանում են նախագահ Բարաք Օբամային մղել դեռևս 2008 թվականին տված խոստման կատարման, որը վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը և ողբերգության ժխտման թուրքական արշավին վերջ դնելուն։



Չորեքշաբթի Կլարկի համալսարանում տեղի է ունեցել ասուլիս՝ Ադամ Շիֆի, խմբի անդամներ Սերժ Թանկյանի և թմբկահար Ջոն Դոլմայանի, ինչպես նաև թուրք ակադեմիկոս, պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամի և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի մասնակցությամբ։



Խումբը համերգային ուղևորությունը կմեկնարկի երկուշաբթի, ավարտը կլինի ապրիլի 23-ին Երևանում, որտեղ կներկայացվեն խմբի՝ Ցեղապանության մասին երկու կատարումները՝ P.L.U.C.K.-ն ու Holy Mountains-ը։



«Դա համաշխարհային հարց է»,- ասել է Դոլմայանը,- «Ցանկանում ենք կանխել, որպեզի դա այլ մարդկանց հետ չպատահի»։



Անցած ամիս Շիֆը ներկայացրել էր երկկուսակցական բանաձև՝ նախագահ Օբամային կոչ անելով վերականգնել հայ-թուրքական հարաբերությունները և հասնել Թուրքայի կողմից Ցեղասպանության լիարժեք ճանաչման։



«Եթե ձախողենք Հայոց ցեղասպանության ճանաչումը ի դեմս թուրքական ժպտողականության ու ընդդիմության, մենք կկորցնենք ժամանակակից ցեղասպանությունների դեմ պաքարում մեր դիրքերը,- ասել է Շիֆը:- Մենք պարզապես չեն կարող առանձնացնել և ընտրել, թե որ ցեղասպանությունները ճանաչել»։



Շիֆը հայտնել է, որ ծրագրում է ապրիլի 22-ին Ներկայացուցիչների պալատում 1 ժամ տևողությամբ ելույթի ժամանակ ընթերցել Ցեղասպանության զոհերի մի մասի անունները։ Բոլոր անունների ընթերցանությունը շաբաթներ կտևի։ Շիֆը հույս ունի, որ ընթերցանությունը կհիշեցնի իր գործընկերներին, որ նրանք, ովքեր սպանվել են, վերացական չեն եղել, եղել են մայրեր ու հայրեր, որդիներ ու դուստրեր, «յուրաքանչյուրը՝ թանկարժեք կյանք»։



Թանկյանի խոսքով՝ խմբի անդամները սոսկալի պատմություններ են լսել ընտանիքի անդամներից, ովքեր եղել են ցեղասպանության ականատեսներ, ինչպիսին իր պապն է, որը տեսել է իր հարազատ եղբորը հարկադիր երթի ժամանակ սպանվելիս։



Թանկյանի խոսքով՝ ցեղասպանությունը դեռ մեզ հետ է, և դա պետք է ավարտվի ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավմամբ։

Նույն շարքից