Ադրբեջանում «Խազար-Լյանքարան» թիմի ֆուտբոլիստները երեք ամիս աշխատավարձ Չստանալու պատճառով հրաժարվել են մարզվել:
Ֆուտբոլիստները հայտարարել են, թե չեն մարզվելու եւ առաջնությանը չեն մասնակցելու, քանի դեռ աշխատավարձ չեն ստացել:
Երկու օր առաջ հրաժարական է տվել թիմի մարզիչ Յունիս Հուսեյնովը: