Սպորտ 

Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան. Պաշտոնական

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

«Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան:

Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները:

Շնորհակալություն ենք հայտնում Մարկոսին և մաղթում հաջողություններ»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից