Ռազմական հոսպիտալում մահացել է հուլիսի 31-ից օգոստոսի 1 ադրբեջանական կողմի չհաջողված դիվերսիայի ժամանակ վիրավորված Անար Վիդադի օղլու Գարազադեն /1996թ ծնված/:
Այսպիսով Ադրբեջանի ՊՆ պաշտոնապես ներկայացնում է 13-րդ զոհին: Սակայն ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂ ՊՆ, ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:
Երկար տարիներ ծանոթ լինելով Ադրբեջանի ձեռագրին բացարձակապես զարմանալի չէ, որ Բաքուն իր տված զոհերի հստակ թիվը չի ներկայացնում, քանզի հարևան երկրի իշխանությունները սովորություն ունեն անհաջող դիվերսիաների արդյունքում սպանված ադրբեջանցի զինվորների մասին տեղեկությունները կոծկել և օրեր անց այդ դեպքերը ներկայացնել որպես դժբախտ պատահար, ոչ կանոնակարգային հարաբերությունների, ինքնասպանության, հիվանդության և այլնի արդյունքում գրանցված մահվան դեպքեր: