Միջազգային 

Ադրբեջանը Ռուսաստանից ուսումնամարտական ինքնաթիռներ է գնում

 Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից գնել «Յակ-130» (ՆԱՏՕ-ի համակարգով` «Միտտեն») ուսումնամարտական ինքնաթիռներ: Այս մաիսն APA-ին հայտնել են ինքնաթիռն արտադրող «Իրկուտ» ընկերությունում` նշելով, որ ռուսաստանյան կողմը ինքնաթիռի շնորհանդես է անցկացրել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար:

 

«Որոշ ընթացակարգեր են անցկացվում: Կարծում եմ, որ մոտ ապագայում Ադրբեջանը կմտնի «Յակ-130» ինքնաթիռներ օգտագործողների ցուցակ», -նշել է ընկերության ներկայացուցիչը, ով չի հայտնել գնվող ինքնաթիռների հստակ թվաքանակը:

 

Երկտեղանոց «Յակ-130» ուսումնամարտական ինքնաթիռը նշանակված է «4+++» և «5»-րդ սերնդի մարտական ինքնաթիռների օդաչուներ պատրաստելու համար:

 

Ինքնաթիռի սպառազինության մեջ կան կառավարվող և չկառավարվող հրթիռներ: Ներկա դրությամբ այդ ինքնաթիռներով սպառազինված են Ռուսաստանը, Բելոռուսը և Ալժիրը:

 

Նույն շարքից