Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանումը. հայտնում է Новости Армения-ն: Նա նշել է, որ այդ սարսափեցնող գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը:
«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անզեն ուղղաթիռի կործանումը ցույց է տալիս մարդկային կյանքերի նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը և ցուցադրում երկրի պատրաստակամությունը բռնության սադրիչ գործողություններ իրականացնել՝ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար»,- ասել է Ադամ Շիֆը: