Միջազգային 

Ադրբեջանում անհայտ անձինք վառել են երկրի պետական դրոշը

Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքում` Դրոշի հրապարակում, անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը:


Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Haqqin.az-ը, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ կեսօրին: Անհայտ անձինք ինչ որ կերպ կարողացել են վառել դրոշը, որը բարձրացված է եղել դրոշաձողի վրա:


Դրոշն ամբողջությամբ այրվել է, իսկ դրոշաձողի վրա երևացել են այրման հետքերը: Դեպքի վայր են ժամանել մեծաթիվ ոստիկաններ: 

Նույն շարքից