Միջազգային 

Ադրբեջանում պայմանագրային զինծառայող է մահացել

Կասկածելի հանգամանքներում 2015 թվականի ապրիլի 21-ին մահկացել է Ադրբեջանի զինված ուժերի թիվ 171 զորամասի Գեդաբեկի «Գարթալ 2» կոչված (Ալագյոլլար) ստորաբաժանման 25-ամյա պայմանագրային զինծառայող Սամեդ Ալի օղլու Միրիևը: Նրա մայրն ու ազգականները պնդում են, որ Սամեդ Միրիևին սպանել են նրա ընկերները:



Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանգուցյալի մայրը «Ենի Մուսավաթ»-ին հղած նամակում որդու մահվան հետ կապված սարսափազդու փաստեր է բացահայտել:



Նա պատմել է, որ իր որդուն սպանել են նրա ծառայակից 4 ընկերները, փաստը քողարկելու համար պատկան մարմինները ճնշումներ են բանեցրել իրենց վրա, իսկ թիվ 171 զորամասի հրամանատար, գեներալ Ռովշան Աքբարովը ոստիկանության միջոցով վռնդել է իրեն և չի ցանկացել ընդունե ու լսել իր բողոքը: 

Նույն շարքից