Առանց կանոնների մարտերի Ադրբեջանի առաջնության ժամանակ մահացել է մասնակիցներից մեկը, գրում է gazeta.ru-ն:
27-ամյա Ռամին Զեյնալովը իր մարտի ժամանակ գլխին հարված է ստացել և կորցրել է գիտակցությունը: Բժիշկներն այդպես էլ չեն կարողացել մարզիկին ուշքի բերել:
Մահվան պատճառը նշվել է ուղեղում արյունահոսությունը:
Մարտիկի մահվան մասին գործը փոխանցվել է իրավապահ մարմիններին: