Սպորտ 

Ազգությամբ հայ շախմատիստը դարձել է Գերմանիայի պատանիների չեմպիոն

Ազգությամբ հայ շախմատիստ Սպարտակ Գրիգորյանը դարձել է Գերմանիայի պատանիների չեմպիոն:

 

Սպարտակ Գրիգորյանը Վիլինգենում անցկացված Գերմանիայի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը:

 

«Արմենպրես»­ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Սպարտակ Գրիգորյանը ներկայացնում է շախմատի Գերմանիայի ֆեդերացիան և ծնվել է հենց Գերմանիայում` 1998 թվականին:

Նույն շարքից