Աթենքում ուսանողական ակումբների երթի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով հունական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ 50 անչափահաս ուսանողների խումբը փորձել է մտնել ուսումնական հաստատության փակ տարածք, որից հետո իրավապահները գազ են կիրառել:
Ավելի վաղ նման դեպք է տեղի ունեցել մի քանի օր առաջ, երբ ուսումնական հաստատության մոտ բողոքի ակցիայի 30 մասնակիցները ոստիկանների վրա քարեր են նետել, որին հաջորդել են ձերբակալություններ: