Իսպանիայի դատարանը 16-ամսյա ազատազրկման է դատապարտել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին հարկեր չվճարելու համար, գրում է Goal.com-ը:
Նշվում է, որ չիլիացին խախտումներ է թույլ տվել «Բարսելոնայում» հանդես եկած տարիներին՝ 2012-13 թվականներին՝ թաքցնելով իրական եկամուտները:
Սակայն Սանչեսը բանտում չի հայտնվելու, քանի որ պատրաստակամություն է հայտնել վճարել 1 միլիոն եվրոյի տուգանք: