Միջազգային 

Ալժիրցին կոտրել է Աթաթուրքի անվան օդանավակայանի ապակե դուռը

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Ալժիրցի 29-ամյա քաղաքացին կոտրել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի ապակե դուռը: Այս քայլին նա դիմել է, որպեսզի հասնի իր ինքնաթիռին:

Հայտնի է, որ երիտասարդը վազել է դեպի ապակե դուռը, կոտրել այն ու դուրս եկել թռիչքուղի, փորձելով հասնել դեպի Ալժիր մեկնող, արդեն շարժման մեջ գտնվող ինքնաթիռին: Սակայն Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է նրան:

Ալժիրցի երիտասարդը բացատրել է, որ ընտանիքի անդամները սպասում էին իրեն:

 

Նույն շարքից