Միջազգային 

Ալիևի խորհրդականը տագնապած դիմել է Պուտինի օգնությանը

 Ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումից հետո Ադրբեջանի պաշտոնական շրջանակները, վախենալով Հայաստանի պատասխան քայլերից, սկսել են դիմել երրորդ երկրի օգնությանը: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին առընթեր Հասարակական կազմակերպությունների աջակցության խորհրդի նախագահ Ազայ Գուլիևը նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով օգնել կարգավորել հարցը միջազգային նորմերի հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:


Գուլիևը փորձել է կատարվածի ողջ մեղքը բարդել հայկական կողմի վրա: Նամակում նա խնդրել է Պուտինից օգտվել իր հեղինակությունից և ազդեցությունից` ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորման համար:

Նույն շարքից