Trend-ը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հեռանկարների, Ադրբեջանի և Սերբիայի երկկողմ կապերի հետագա զարգացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացի, շփման գծում դեպքերի մասին: