Միջազգային 

ԻՊ-ի գաղտնի ռազմաբազան հայտնաբերվել է համացանցի միջոցով

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ծագումով նոր զելանդացի Մարկ Թեյլորն, ով մահմեդականություն ընդունելուց հետո դարձել էր Աբու Աբդուրահման, իսկ այնուհետեւ միացել ԻՊ-ի ահաբեկիչներին, պատահաբար մատնել է իր համախոհների գտնվելու վայրը:

 

Ահաբեկիչը ինտերնետում մի շարք սպառնալից հաղորդագրություններ հրապարակելուց հետո մոռացել է փակել իր էջը, ուստի հատուկ ծառայությունները կարողացել են նրա տվյալների միջոցով հայտնաբերել ԻՊ-ի գրոհայինների գաղտնի ռազմական ճամբարը: Այն գտնվում է Սիրայի Ալ-տաքբա քաղաքում՝ Ալ-Ռաքքա քաղաքի մոտակայքում:

Ներկա դրությամբ ահաբեկիչի հաղորդագրությունները համացանցից անհետացել են:

Նույն շարքից