Սպորտ 

Ահաբեկչություններից խուսափելու համար Եվրո-2016-ի խաղերը կարող են դատարկ մարզադաշտերում անցկացվել

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահ Ջանկարլո Աբետեն հայտարարել է, որ ահաբեկչական գործողություններից խուսափելու նպատակով Եվրո-2016-ի հանդիպումները կարող են անցկացվել առանց հանդիսականների:

«Եվրո-2016-ն այնպիսի միջոցառում է, որ չպետք է հետաձգվի: Եթե մենք չենք կարող բացառել ահաբեկչությունը, ապա հանդիպումները կարող են անցկացվել առանց հանդիսականների»,- «Goal.com»-ը փոխանցում է Աբետեի խոսքը:

Հիշեցնենք, որ երեկ՝ առավոտյան, Բրյուսելում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել: Նախ՝ ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել Բելգիայի մայրաքաղաքային օդանավակայանում, ապա՝ մետրոյում: Վերջին տվյալներով՝ կան 11 զոհ և 20 վիրավոր:

Նույն շարքից