Միջազգային 

Ամերիկացիները Սիրիայում պատերազմում են «Իսլամական պետության» կողմից

Սիրիայում տարբեր ընդդիմադիր ջոկատների կազմում պատերազմում է ավելի քան 100 ամերիկացի, նրանցից մոտ տասնյակը՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից, հայտնել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը, փոխանցում է Взгляд-ը։

«Մենք ենթադրում ենք, որ Սիրիայում պատերազմում է ԱՄՆ անձնագիր ունեցող մոտ 100 մարդ, սակայն մենք հստակ չգիտենք, թե հատկապես ում կողմից են նրանք։ Մենք ենթադրում ենք, որ «Իսլամական պետության» շարքերում գտնվում են մոտ 10 ամերիկացիներ»,- հաստատել է գերատեսչության ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը։

ԱՄՆ ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Մեթ Օլսենը հաստատում է Սիրիայում ջիհադիստ ամերիկացիների ընդհանուր քանակը։ Նրա տվյալներով՝ ընդամենը 3 տարում Սիրիա է մուտք գործել ավելի քան 12.000 արտասահմանցի վարձկան, այդ թվում՝ մոտ 1000 եվրոպացի։

Նույն շարքից