ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Լորետա Լինչին պաշտոնապես կառաջադրի ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում՝ արդարադատության նախարարի պաշտոնի հետ համատեղությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
Օբաման անձամբ կհայտարարի Լինչի առաջադրման մասին Սպիտակ տանը՝ հեռացող գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի ներկայությամբ՝ հաստատել է նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
55-ամյա Լինչը կարող է դառնալ առաջին աֆրոամերիկուհին, ով կզբաղեցնի երկրի գլխավոր դատախազի պաշտոնը:
2010 թվականից նա Նյու Յորքի արևելյան շրջանի դատախազն է, այդ պաշտոնը նա զբաղեցրել է նաև Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ: Էրիկ Հոլդերը պաշտոնում է 2009-ի փետրվարից: Նրա պաշտոնաթողության մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի վերջին: