Միջազգային 

ԱՄՆ-ը առաջին հարվածն է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին

ԱՄՆ-ը Բաղդադի մերձակայքում առաջին հարվածն է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին: Այս մասին նշվում է ԱՄՆ օդային ուժերի կենտրոնական ղեկավարության հայտարարության մեջ: Փաստաթղթի մեջ նաև նշվել է, որ Բաղդադի հարավ-արևմուտքի ուղղությամբ հարվածներն առաջին են և իրականցվել են իրաքյան ուժերի հետ: Բազմաթիվ լրատվամիջոցներ այս հարվածը համարել են ԻԼԻՊ-ի դեմ ուղղված գործողություննեի սկիզբ:

 

Ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ հարվածելուն, ԱՄՆ-ը գտնում է, որ նման քայլը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին:

 

Ճապոնիան չի մասնակցի Իրաքում բազմակողմանի հնարավոր ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Նրա խոսքով` Ճապոնիան մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքին:

Նույն շարքից