ԱՄՆ իշխանությունները մտադիր են հումանիտար օգնություն ցուցաբերել Իրաքի հյուսիսում ապրող թուրքմեն շիաներին, ովքեր տառապում են «Իսլամական պետության» գրոհային-ջիհադիստների հարձակումներց:
Պենտագոնի ներկայացուցիչները նաև հաղորդում են, որ նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, հրամայի վերաբաշխել գրոհայիններին ուղղված ավիահարվածները՝ ստանալով ԵՄ երկրների աջակցությունը:
Անցած շաբաթ ՄԱԿ-ը կոչ է արել արտակարգ միջոցներ ձեռնարկել Ամերլի քաղաքում արյունահեղությունը դադարեցնելու համար, որը կարող է անցնել Իրաքի և Սիրիայի որոշ տարածքներ վերահսկող իսլամիստների ձեռքը:
Ամերլիի բնակչության մեծամասնությունը թուրքմեն շիաներ են, ոորոնց «Իսլամական պետության» գրոհայինները հավատակիցներ չեն համարում: