Միջազգային 

Քերին Կիեւին առաջարկում է դիվանագիտական օժանդակություն

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Կիեւ, որտեղ հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի ու արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ:

 

Մասնավորապես նա կօժանդակի ուկրաինական իշխանություններին խաղաղ բանակցությունների վերադառնալու գործընթացում, ինչպես նաեւ դիվանագիտական պայքարում կառաջարկի ԱՄՆ-ի օգնությունը:

 

ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են հումանիտար օգնության կարգով Ուկրաինային տրամադրել 14,6 միլիոն դոլար:

Տվյալների համաձայն Ջոն Քերին նախատեսում է Մյունխենյան խորհրդաժողովի ընթացքում երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ու քննարկել ուկրաինական վերջին իրադարձությունները:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քերիի ճնշման պայմաններում միջազգային վալյուտային ֆոնդը սառեցրել էր Ուկրաինային տրամադրվող վարկերը: Թե ինչ նպատակ էր հետապնդում Քերիի այս քայլը, դեռ հայտնի չէ, սակայն Միջազգային արժութային բանկը դժգոհ է Ուկրաինայում իրականացվող բարենորոգումների արդյունքներից:

 

Խնդիրներն Ուկրաինայում նույն են՝ բյուջեի դեֆիցիտ, սոցիալալան ոլորտի ճգնաժամ, ինչպես նաեւ՝ գազի չվճարված պարտքեր:

 

 

Նույն շարքից