Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դիտարկում է Իրաքին օդային հարվածներ հասցնելու տարբերակը՝ երկրի լեռնային հատվածներում ապրող կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացնում է Ria Novostin`վկայակոչելով New York Times թերթը:
Նշվում է, որ Օբաման նման հնարավորությունը դիտարկում է Իրաքում փոքրամասնություններին սպառնացող վտանգի պարագայում, որոնց շրջանում նույնիսկ սով է սկսվել: Շեշտվում է նաև, որ Իրաքի փոքրամասնությունների շրջանում տիրող իրավիճակն արդեն իսկ աղետալի է: