ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրամանով Բաղդադին և Իրաքյան Քրդստանին 25 միլիոնի չափով ռազմական օգնություն կտրամադրվի: Ինչպես հաղորդում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղարությունը՝ նշելով, որ օգնությունը կլինի զենքի և ռազմական տեխնիկայի, իրաքյան զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումների և քրդական բեշմերգի ուժերի ռազմական ուսուցման տեսքով: Օգնությ³ն տրամադրումը ահաբեկչության դեմ պայքարի, մասնավորապես ԻԼԻՊ-ի դեմ ուղղված գործողությունների շրջանակներում է:
Տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ը ռազմական տեխնիկայով և զինվորներով հարվածներ կհասցնի ԻԼԻՊ խմբավորմանը, որտեղ էլ նրանք լինեն: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ին կաջակցեն 40 երկրներ: