Միջազգային 

ԱՄՆ-ն անհանգստացած է ուկրաինական ճգնաժամով Հայաստանին եւ այլ երկրների ճնշելու հարցով

ԱՄՆ-ն անհանգստացած է այն ճնշմամբ, որը կարող է ուկրաինական ճգնաժամը ազդել Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ այլ հարեւան երկրների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նոլանդը՝ հանդես գալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Նուլանդն ընդգծել է, որ Մոլդովան արդեն Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման, ինչպես նաեւ  ԵՄ-ի հետ ասոցացման դեմ եւ Մերձդնեստրում անջատողականության ջանքերի քարոզչության զոհ է դարձել:

«Ինչպես գիտեք, վերջին ամիսներին մենք ակտիվացրել ենք քաղաքական եւ տնտեսական աջակցությունը Մոլդովային եւ տարածաշրջանի այլ պետություններին, եւ այդ ջանքերը կշարունակվեն»ասել է Նուլանդը:

Նրա խոսքով՝ ճգնաժամը ակտիվացրել է ԱՄՆ-ի ուշադրությունը ոչ միայն կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի երկրների, այլեւ անվտանգության տրանսատլանտյան մարտահրավերների լայն շրջանակի իմաստով:

Նույն շարքից