Միջազգային 

ԱՄՆ-ն հայտնել է ևս մեկ իրանական անօդաչուի ոչնչացման մասին

ԱՄՆ-ը անցած շաբաթ, հավանաբար ոչնչացրել են իրանական բանակի ոչ թե մեկ, այլ երկու անօդաչու թռչող սարք: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական վարչության հրամանատար գեներալ Քեննեթ Մաքքենզին՝  CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում ենք, որ հաջողությամբ ենք նշանառել երկու դրոն, գուցե և ավելին, բայց մեզ այդ մասին հայտնի չէ: Մենք համոզված ենք, որ նրանցից առնվազն երկուսն ենք ոչնչացրել»,- ասել է գեներալը:

Նա նաև պատմել է, որ ԱՄՆ զինվորականները ոչ թե ռումբ են կիրառել, այլ հակառակորդի սարքի ելեկտրականությունն անջատող էլեկտրոմագնիսական ազդանշան:

Ծովայինները չեն տեսել, թե հատկապես ուր է ընկել անօդաչուն, բայց ընկնելուն հետևել են:

Հուլիսի 19-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը անօդաչու սարք կորցնելու մասին տեղեկություն չունի, իսկ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրապարակել էր տեսանյութ, որն իբր ապացուցում էր ԱՄՆ-ի կեղծիքը: Սակայն փորձագետները բացահայտեցին կեղծիքը:

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի գործողությունները թշնամական էր որակել և մյուս երկրներին դրանք դատապարտելու կոչ էր արել:

Նույն շարքից