ԱՄՆ-ն և ՄԱԿ-ն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի և նրա կողմնակիցների մահապատժի դատավճռի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է, որ ուշադիր հետևելու է գործընթացին և կոչ է արել քայլեր ձեռնարկել երկրում օրենքի գերակայությունը խթանելու համար:
ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եգիպտոսի` զանգվածային կտտանքների և դատավճիռների պրակտիկան անարդար է և հաճախ են կիրառվում ընդդիմության ներկայացուցիչների դեմ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ, իսլամիստ Մուհամեդ Մուրսին և ևս 105 մարդու դատապարտեց մահապատժի: Մուրսին նման դատավճռի է արժանացել օտար պետություններին լրտեսելու, ինչպես նաև 2011 թվականի հունվարին բանտից փախուստի դիմելու համար: