Միջազգային 

ԱՄՆ-ն 7 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի արևելքի վերականգնման համար

ԱՄՆ-ն Ուկրաինայի արևելյան որոշ հատվածների մոտ 7 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի՝ վերականգնման նպատակով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, գրում է korrespondent.net-ը:

 

Նշվում է, որ Բայդենը վերականգնման համար օգնություն տրամադրելու մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

 

Reuters գործակալության տվյալներով՝ օգնությունը կներառի հատկացումներ Կարմիր խաչի միջազգային կոմիտե և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչություն՝ բժշկական օգնության, խմելու ջրի հասանելիության և վերականգնողական նախագծերի համար:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Դոնբասում ենթակառուցվածքների վերականգնման նախագծերի ֆինանսավորման հնարավորությունը:

Նույն շարքից