Միջազգային 

ԱՄՆ-ում բժշկական սխալի պատճառով հաշմանդամ դարձած երեխան կստանան 17.8 մլն դոլարի չափով փոխհատուցում

Դենվերի դատարանը վճռել է, որ բժշկական սխալի պատճառով հաշմանդամ դարձած աղջկա ծնողները պետք է ստանան 17.8 մլն դոլարի չափով փոխհատուցում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։




Նաոմի Պրեսին ծնվել է 2008 թվականին՝ սրտի արատով։ Ծնվելոց 4 օր անց նրան վիրահատության էին տեղափոխել Դենվերի մանկական հիվանդանոց։ Վիրաբուժական միջամտության մեկնարկից առաջ բժիշկները նրան պրոստագլանդին դեղանյութի սխալ չափաբաժին են տվել, ինչի հետևանքով նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։




Աղջկան 33 րոպե չեն կարողացել ուշքի բերել, ինչի հետևանքով խաթարվել է նրա գլխուղեղի աշխատանքը։ Բացի այդ, Նաոմին ձեռք է բերել մի շարք այլ անբուժելի հիվանդություններ։ Աղջիկն արդեն 7 տարեկան է։ Փաստաբանի խոսքով՝ աղջկան մշտական խնամք է անհրաժեշտ։



Բուժհաստատության ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայն չեն կայացրած վճռի հետ և ծրագրում են այն բողոքարկել։

Նույն շարքից