ԱՄՆ-ում նավթարդյունահանումը հասել է 1987թ. ապրիլից ի վեր առավելագույն մակարդակին՝ կազմելով օրական 8,5 մլն բարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը:
Գերատեսչության մասնագետները նավթարդյունահանման տարեկան կանխատեսումը ավելացրել են 8,5 մլն բարելի՝ նախկինում կանխատեսվող 8,42 մլն բարելի փոխարեն: Փորձագետները վստահ են, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում օրական կարդյունահանվի 9,3 մլն բարել:
Ներկայումս ԱՄՆ-ն շարունակում է նվազեցնել ներկրված նավթի ծավալները: Էներգետիկայի նախարարության տվյալով՝ 2015թ. արտասահմանյան նավթ-նավթամթերքի սպառումը կկազմի 22%՝ 2013թ. 33%-ի համեմատ եւ 60%՝ 2005թ. համեմատ:
Հաջորդ տարի ԱՄՆ-ն վերջին 45 տարում նավթ-նավթամթերքի նվազագույն ծավալը կգնի: