Հիշում եմ և պահանջում 

ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանը Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես է անցկացվել

Ապրիլի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո դեսպանությունում տեղի ունեցավ Մեթյու Կարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» անգլերեն գրքի շնորհանդեսը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:



Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, գրքում ամբողջացված են վերջին գրեթե քսան տարվա ընթացքում Մեթյու Կարանյանի կողմից Վանում, Անիում, Կարսում և պատմական Արևմտյան Հայաստանի այլ շրջաններում կատարված հայկական հուշարձանների 125 լուսանկարներն ու դրանց պատմությունը:



Մեթյու Կարանյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց մի շարք մանրամասներ իր հետազոտությունների, 1915թ. Ցեղասպանությունից առաջ և հետո տարբեր հայկական հուշարձանների պատմության, ինչպես նաև տեղի բնակիչների հետ իր ունեցած շփումների մասին:



Գրքում հեղինակն առանձնահատուկ անդրադառնում է իր հանդիպած հայերի կամ հայկական արմատներ ունեցող մարդկանց պատմությանը: Մեթյու Կարանյանն իր գիրքը նվիրել է իր երկու տատերին և բոլոր հայ կանանց, ովքեր վերապրել են Ցեղասպանության անմարդկային զրկանքները և այնուհետև իրենց մեջ ուժ գտել` վերստեղծելու հայկական համայնքները Հայաստանից դուրս և ապահովելու հաջորդ սերունդների հայկական ինքնության պահպանումը:

Նույն շարքից