Միջազգային 

ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի դեսպանները հայտարարություն են տարածել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը եւ Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը այսօր՝ օգոստոսի 7-ին հանդիպում ունեցան Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ:


Դեսպանների տարածած հայտարարության մեջ ասվում է, թե նրանք իրենց ցավակցությունը հայտնեցին վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց ներկայիս իրադրությունը:


Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ արեցին կողմերին, հորդորեցին խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը եւ հույս հայտնեցին, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նույն շարքից