Միջազգային 

Այսօրվանից մասնակիորեն աշխատում է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը

2014թ. նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնությունը:

 

Ընդ որում, Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնության տնտեսական մասը հետաձգվել է մինչեւ 2015թ. ավարտը: Այդուհանդերձ, ԵՄ-ն միակողմանիորեն եւս մեկ տարով երկարաձգել է Ուկրաինայի տրամադրվող առեւտրային առավելությունների ժամանակահատվածը, հայտնում է UNIAN-ը:

 

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված կոալիցիան պետք է ապահովի ազատ միջագզային առեւտրի իրացման եւ անուղղակի տեխնիկական խոչընդոտների վերացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը՝ Եվրամիության երկրներում ուկրաինական արտադրանքի իրացման նպատակով:

Նույն շարքից