Հարավկորեական Կվանդժու քաղաքում ընթացող ամառային Ունիվերսիադայում այսօր՝ հուլիսի 10-ին ասպարեզ են դուրս եկել երկու հայ թաեքվանդոիստներ:
58 կգ քաշային կարգում Հայկազ Սամվելյանը կիսել է 5-8-րդ տեղերը՝ տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն: Այդ քաշում չեմպիոն է դարձել ղազախ Նուրսուլթան Մամաևը:
80 կիլոգրամ քաշայինների մրցումներում Դավիդ Վարդումյանը մեկնարկել է հաղթանակով, սակայն պարտվել է հաջորդ մրցակցին և կիսել է 9-16-րդ տեղերը: Ոսկե մեդալը բաժին է հասել Իրանը ներկայացնող Սաիդ Ռաջաբին: