Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն, ով այժմ հանդես է գալիս շվեդական «Արամեիսկա» ակումբում, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում է մարզչական կարիերա սկսել:
«Այսօր շատ կարևոր օր է ինձ համար! Ես պատրաստվում եմ իմ առաջին քայլերը կատարել մարզչական կարիերայում։ Հուսամ երեխաների հետ աշխատանքը հիմք կդառնա զարգացնելու իմ գիտելիքները այդ բնագավառում և հաջողությունների հասնել»,- գրել է Պաչաջյանը։