Տնտեսություն 

Այս տարի գերազանցում ենք ցորենի արտադրությունը նախորդ տարվա համեմատ. Սամվել Գալստյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը այսօր հրավիրված ասուլիսին նշեց, թե այսօրվա դրությամբ ցորենի բերքի ինքնաբավությունը հանրապետությունում հասցվել է արդեն 49 տոկոսի շեմին և հետևողական աշխատանքներ է տարվում, այն բարձրացնելու և առաջիկայում ինքնաբավության մակարդակը հասցնելու 65 տոկոսի:

«Հանրապետությունը սրանից ավելի նշաձող, միգուցե 70 տոկոս, բայց ավելին ապահովել չի կարող՝ հողային ռեսուրսների պայմաններից ելնելով»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ 2014թ-ին արտադրվել է 338 հազար տոննա ցորեն, 2010թ-ի 173 հազար տոննայի համեմատությամբ: «Այս տարի գերազանցում ենք ցորենի արտադրությունը նախորդ տարվա համեմատ, աշնանացանը հիանալի վիճակում է և կանխատեսում ենք 360-365 հազար տոննայի  սահմաններում ցորենի բերք»,- ասաց նա:

Սամվել Գալստյանը նշեց, որ տարեկան հանրապետություն է ներկրվում 300-ից մինչև 400 հազար տոննա ցորեն: Իսկ պահանջարկը հանրապետությունում յուրաքանչյուր օր պարենային նպատակների համար  օգտագործվում է գրեթե 1000 տոննա:

Նույն շարքից