2015 թվականին առևտրային հաշվեկշռի ավելցուկ կարող է ստանալ աշխարհի 36 երկիր։ Այս մասին ասվում է Bloomberg-ի կանխատեսման մեջ։
Ուսումնասիրության է ենթարկվել աշխարհի 75 առաջատար տնտեսություն։ Վերլուծաբաններն անվանել են տնտեսության աճի հիմնական կետերը՝ նավթ, համակարգիչներ, ավտոմեքենաներ և պղնձի արդյունահանում։
Երկրները, որոնք այս տարի կարող են առավելագույն արդյունք ստանալ համաշխարհային տնտեսությունից, Սինգապուրը, Քուվեյթը և Թայվանն են։
Արևմտյան Եվրոպայի երկրների շարքում առավել հաջողություն է սպասվում Նիդերլանդների, Դանիայի և Գերմանիայի տնտեսություններում։