Միջազգային 

Անգելա Մերկելը պահպանել է առաջատարի դիրքը աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց վարկանիշում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահպանել է առաջատարի դիրքը աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց վարկանիշում, որը կազմում է ամերիկյան Forbes հանդեսը:



Միևնույն ժամանակ Forbes-ը նշում է, որ ԳԴՀ-ն կարող է կորցնել առաջին տեղը վարկանիշում ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո: Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո զբաղեցնում է վարկանիշի երկրորդ հորիզոնականը նախկին 6-րդի փոխարեն:



Երրորդ տեղում է, ինչպես և 2014-ին, Մելինդա Գեյթսը` աշխարհի ամենահարուստ միլիարդատեր Բիլլ Գեյթսի (կարողությունը` $79,2 մլրդ) կինը, նա Բիլլ և Մելինդա Գեյթս բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է:

 

 

 

 

 

Նույն շարքից