Միջազգային 

Աննախադեպ թվով մարդիկ կրոնական հողի վրա ծագած հակամարտությունների պատճառով հարկադրված են լքել իրենց տները. ԱՄՆ պետդեպարտամենտ

Աննախադեպ թվով մարդիկ կրոնական հողի վրա ծագած հակամարտությունների պատճառով հարկադրված են լքել իրենց տները: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում:

 

Փաստաթղթում հատկապես առանձնացվում է Սիրիայի իրադրությունը, որտեղ, հեղինակների խոսքով, զգալիորեն կրճատվել է քրիստոնյաների թվաքանակը:

 

Ավելի քան մեկ միլիոն մարդ է տները լքել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում քրիստոնյաների և մուսուլմանների միջև տեղի ունեցող մարտերի պատճառով:

 

Պետդեպարտամենտը նաև նշում է, որ շատ երկրներ՝ Չինաստանից մինչև Սաուդյան Արաբիա և Ռուսաստան, մինչ այժմ սահմանափակում են դավանանքի ազատությունը:

 

Զեկույցը չի ընդգրկում ընթացիկ տարվա իրադարձություններն Իրաքում, որտեղ հազարավոր մարդիկ են փախել այն վայրերից, որոնք գրավել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները:

 

Նույն շարքից