1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրագործած 1,5 միլիոն հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նկարահանվում է տեսահոլովակ, որի աշխատանքներին մասնակցել են համաշխարհային հռչակ ունեցող մշակութային գործիչներ: Բավական է միայն մի քանի անուն նշել. Շառլ Ազնավուր, Մոնսերատ Կաբալիե, Արմեն Ջիգարխանյան, Պատրիկ Ֆիորի, Վլադիմիր Սպիվակով, Դմիտրի Խառատյան, Գարիկ Մարտիրոսյան, Էռնա Յուզբաշյան, Մարիամ Մերաբովա եւ այլք:
Հանրաճանաչ մարդիկ կոչ են անում դադարեցնել բռնությունը եւ կանխարգելել ցեղասպանությունները:
«Միլիոնավոր կյանքեր» կոչվող նախագիծն իրականացվում է ՀՀ Առաջին տիկնոջ բարձր հովանավորությամբ: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Կարեն Մարգարյանը, երգի բառերի հեղինակն է ամերիկյան գրող Ռիտա Մեյնը: