Տնտեսություն 

Ապրիլին բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են․ ԱՎԾ

2015թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել Է 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է գրենական պիտույքների՝ 1.4%, մշակույթի ապրանքների 1.5%, դեղամիջոցների` 2.2%, կոշկեղենի` 2.7%, հագուստի և գործվածքի 3.3% գնաճով:



Ինչպես տեղականում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տեքստիլեղենի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%- ով, անձնապիտո ապրանքներինը `0.2%- ով, կահույքինը` 0.3%-ով, գեղահարդարման ապրանքներինը՝ 0.3%-ով, գորգեղենինը՝ 0.4%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.6%- ով, շինանյութերինը՝ 0.8%-ով:



Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական ապրանքների՝ 1.2%, վառելիքի` 0.4%, այգեգործական ապրանքների 0.2% գնանկում, իսկ լվացող միջոցների և խոհանոցային սպասքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:



Ըստ ԱՎԾ-ի՝ 2015 թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.3% և 2.9% գնանկում: 2015 թ. ապրիլին 2014թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.9% և 10.8%- ով, իսկ 2014 թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 9.3% և 11.9%- ով:



2015թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետության դիտարկված 6 քաղաքներում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ մյուս 5-ում գրանցվել է 1.6-0.1% գնանկում:

Նույն շարքից