Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում այս տարվա ապրիլի 24-ին առաջին անգամ նշվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberdiyarbekir կայքը, Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում եկեղեցու հիմնադրամի, Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի և Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի կողմից սգո միջոցառումներ են կազմակերպվելու։
Եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումից հետո հայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը կկատարի հայ երաժիշտների հայտնի ստեղծագործությունները։