Միջազգային 

Աջ սեկտորը ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական արմատական-նեոնացիստական Աջ սեկտորի մարտիկներին հրամայվել է անհապաղ վերադառնալ արձակուրդներից, իսկ հրամանատարությանը կարգադրվել՝ ձեռնամուխ լինել ամբողջական մոբիլիզացիայի գործընթացին:

 

Այս մասին հայտնել է արմատականների ներկայացուցիչ Անդրեյ Ստեմպեցկին, նշելով, որ զորակոչից հետո, կազմակերպության վերահսկողության տակ գտնվող զորաջոկատները կուղարկվեն մարտական ճամբարներ, իսկ այնտեղից ռազմական գործողությունների շրջան:

 

Նրա  խոսքերով, կազմակերպությունը հրադադարը չի համարում խնդրի կարգավորման երաշխիք ու պատրաստ է մարտնչել Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնման համար:

 

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժայինները վերսկսել են Դոնեցկի հրետակոծությունը:

 

Ուկրաինական զինուժը հրետանային ծանր համակարգերից ռմբակոծել է քաղաքն ու նրան հարող շրջանները:

 

 

Նույն շարքից