Միջազգային 

Առաջիկա մի քանի օրերի ընթացքում կհայտարարվի Իրաքի կառավարության կազմը

 Իրաքի խորհրդարանի կուսակցությունները և միությունները ավարտել են բանակցությունները նոր կառավարություն կազմավորելու վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, առաջիկայում կհրապարակվի երկրի կառավարության նոր կազմը: Ավելի վաղ՝ օգոստոսի 11-ին, երկրի վարչապետ էր նշանակվել Հեյդար ալ Աբադին, ում հանձնարարվել էր կազմավորել նոր կառավարություն:

 

Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում սեպտեմբերի 8-ին մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից նախնական տեղեկություններով 10 մարդ զոհվել է, ևս 22-ը՝ վիրավորվել:

 

Սեպտեմբերի 7-ին Իրաքի արևմուտքում գտնվող Բրաուանա գյուղում ԻԼԻՊ խմբավորման դեմ իրաքյան ուժերի ծավալած ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվել է Անբարի մարզպետ Ահմադ Դալիմին: Հրասանդն ընկել է մարզպետարանի մերձակայքում, որի հետևանքով, բացի մարզպետից, վիրավորվել են ևս 7 զինվորներ:

 

Նույն շարքից