Տնտեսություն 

Ջուրը կթանկանա

Ըստ ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանի, այս պահին Հայաստանում ջրի սակագնի իջեցում հնարավոր չէ:
Այսօր՝ մայիսի 30-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Սողոմոնյանը նշեց, որ մրցույթում, որտեղ հաղթող է ճանաչվել «Վեոլա ջուր» ընկերությունը,  որպես մրցութային պայման եղել է նաև սակագնային համաձայնագիրը և սակագնային սցենարը ապագա 15 տարվա վարձակալության համար. «Մինչև 2023 թիվը ամեն տարի որոշակի աճ է նախատեսվում սակագնի մասով, իսկ 2023 թվականից հետո սակագնի նվազեցում կլինի մինչև 15 տարին լրան»,-ասաց ՀԾԿՀ նախագահի տեղակալը:

Նույն շարքից