Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կողմ է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացմանը:
«Հանրաքվեն պետք է անցկացվի մինչեւ 2017թ. վերջը: Եթե այն ավելի վաղ անցկացնելու հնարավորություն լինի, ես ուրախ կլինեմ: Որքան շուտ ես հասնեմ հանրաքվե եւ բանակցություններ անցկացնելու արդյունքին, այնքան լավ», - նշել է Քեմերոնը:
Քեմերոնն ավելի վաղ հայտնել էր, որ եթե Պահպանողական կուսակցությունը հաղթի 2015թ. խորհրդարանական ընտրություններում, ապա 2017թ. հանրաքվե կանցկացվի՝ ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ: Ավելի վաղ Բրիտանիայի բնակիչների 48%-ը եւս կողմ էր արտահայտվել ԵՄ կազմից երկրի դուրս գալուն: