Միջազգային 

Ավելի քան 400 ուկրաինացի զինծառայողներ ապաստան են խնդրել Ռուսաստանում. ԱԴԾ ներկայացուցիչ

Ռուս սահմանապահներին են դիմել 438 զինծառայողներ՝ ապաստան ստանալու խնդրանքով, հայտնում է Лента-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Վասիլի Մալաևին։

 

Նրա խոսքով՝ օգոստոսի 4-ին շրջանի սահմանային վարչության աշխատակիցները հումանիտար միջանցք են բացել և թույլ տվել Ռուսաստանի տարածքում ապաստանի կարիք ունեցողների մուտքը։ Մալաևը նշել է, որ սահմանը հատածների թվում կան 164 ուկրաինացի սահմանապահներ։

 

Նախքան ՌԴ-ի տարածք մուտք գործելը՝ նրանք ոչնչացրել են զենքը, զինամթերքների պահեստները, նշել է Մալաևը։ Նրա խոսքով՝ տեղեկություններ կան, որ Ուկրաինայում գտնվող զինծառայողների մի մասը նույնպես մտադիր է անցնել Ռուսաստանի տարածք։

Նույն շարքից