Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը 0:4 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի հավաքականին և դարձավ Գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը:
Հանդիպման գոլերի հեղինակ դարձան Լավեսին, Մեսին և Իգուաինը: Վերջինս իր հաշվին դուբլ ձևակերպեց: Նշենք, որ հավաքականում Մեսսին իր հաշվին գրանցեց արդեն 55-րդ գոլը՝ դառնալով առաջատար այդ ցուցակում:
Հավելենք, որ Ամերիկայի Գավաթի եզրափակիչը տեղի ունենալու հունիսի 26-ին: Արգենտինայի հավաքականի մրցակիցը լինելու է Չիլի-Կոլումբիա զույգի հաղթողը: